Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ավելի շուտ Վաթեռլոո էր, քան` Աուստեռլից

Ավելի շուտ Վաթեռլոո էր, քան` Աուստեռլից
24.06.2012 | 01:14

Իսպանիան ևս մեկ քայլով մոտեցավ եվրոպականի գլխավոր խաղին` ապացուցելով, որ օրինաչափություն է իր` առաջնության գլխավոր ֆավորիտ լինելը: Իհարկե, սպասվում էր, որ Ֆրանսիան պիտի ճակատամարտ տա, սակայն սա ավելի շուտ Վաթեռլոո էր, քան` Աուստեռլից: Խաղի «նվերների» մասին թերևս կարելի է չխոսել էլ, սակայն եկեք հարգալից լինենք Խաբի Ալոնսոյի նկատմամբ, ով հավաքականում իր հարյուրերորդ խաղը նշանավորեց երկու գոլով` ոչ թե վախենալով, որ ընկերները մոռացության կտան իր համար նշանակալից սույն փաստը, այլ, պարզապես որոշելով, որ ավելի ճիշտ կլինի ինքն իրեն պարգևատրելը: Ինչ վերաբերում է խաղին, թող ներվի համեմատությունը, Իսպանիան, տպավորություն էր, որ Ֆրանսիային թաթիկից բռնած մանչուկի պես մաքուր օդի էր հանել: Այն այդպես էլ չկարողացավ իր մեջ կոտրել ահեղ մրցակցից ունեցած վախը, թեպետ, ափսոս էր Ռիբերին` թերևս հակառակին միակ միամիտ հավատացողը: Խաղի մասին մանրամասները տես «Իրատես de facto»- երեքշաբթի օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ